Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Շիրակի մարզից «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանից, իր բառերով ասած, իրեն, ի թիվս այլոց, Շիրակի մարզն ավերելու մեջ մեղադրելու համար։

նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Սոֆյա Հովսեփյան կոչված նորելուկ պատգամավորն ինձ, ի թիվս այլոց, մեղադրել է Շիրակի մարզն ավերելու մեջ: Եթե հավես ունենայի գլուխ դնել, դատի կտայի զրպարտության համար: Բայց եթե ինքը փաստեր ունի, թող դիմի դատախազություն: Ուրախ կլինեմ հետը դատարանում հանդիպել:

Հա, մեկ էլ, եթե այդքան քաջ էիր, ինչո՞ւ դրա մասին ինձ չէիր ասում, փոխարենը պատիվ էիր համարում, որ քեզ ընդունում էի»: