ՀՀ մարզպետների կողմից «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ սահմանված կարգով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին, պարգևատրման թեմային են անդրադարձել տարբեր ԶԼՄ-ներ և համացանցի բազմաթիվ օգտատերեր:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետը գործել է օրենքի սահմաններում: Հիշեցնենք, որ պարգևատրման ցուցակներում չի եղել մարզպետի, չեն եղել մարզպետի տեղակալների և օգնականների անունները:

2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսվել են նաև մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով:

Պարգևատրված բոլոր աշխատակիցներին պարգևատրում տրվել է պաշտոնական դրույքաչափի 30 տոկոսի չափով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան