Մուրմանսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչը վայրէջքի ժամանակ կործանվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրին:

Պատահարը տեղի է ունեցել մոտ 13:40-ին Օլենեգորսկում՝ հեռավոր ավիացիայի գնդի օդանավակայանում:

Այս ավիաբազան նաեւ Օլենյա են անվանում, այն Մուրմանսկից 92 կմ հեռավորության վրա է գտնվում: Ռմբակոծիչում 4 մարդ է եղել:

Ըստ նախնական տվյալների՝ անձնակազմի հրամանատարը եւ շտուրմանը ողջ են մնացել: