Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան  ժամանած  ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ արդյունքում հայտնաբերվել է մոտ 49.5 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված, ինչպես նաեւ մոտ 0.3 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված: