Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, րոպեներ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:

Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառքով կարողացել է հյուրանոց գնել։ ԱԱԾ տնօրենն այդ մասին ասել էր իր եւ ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում: Դրանից հետո լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշել էր, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ։ Վանեցյանը նաեւ ասել է, որ  խոսքը վերաբերվում է «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությանը: