Քիչ առաջ հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության , Հայաստանի քննչական կոմիտեի խմբերը: Ժամանել են ոստիկանության փորձաքրեագետները:

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կայքի փոխանցմամբ,  հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-իվ հափշտակել է մոտ 600 հազար դրամ:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս էր մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այդ ժամանակ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։