Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է Reddit  սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի հետ, հայտնել է, որ սկսել է հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է tennisworldusa.org կայքը, Սերենա Ուիլյամսը պատմել է, որ օրվա ընթացքում դանդաղ տեմպերով հայերեն է սովորում.

«Բայց դա ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով, որքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները:  Դա հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ,  ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված՝ ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ:

Բոլոր հայերը ում հետ ես շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը: