SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Վահե Հովակիմյանը և հայտնել, որ իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում թողել է Երևանում՝ ժողովրդին հայտնի «ՏԷՑ-ի կռուգում» և հեռացել:

Այնուհետև վերադարձել ու նշված ավտոմեքենայով եկել է տուն՝ Արտաշատ, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից գողացել են փաստաթղթերը և գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վ. Հովակիմյանը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում, չգործող «Նաիրիտ» գործարանի մոտակայքում թողել է խափանված Opel Corsa մակնիշի ավտոմեքենան և ժամը 22:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան վերանորոգել է և առանց որևէ տեղ կայանելու վերադարձել է տուն, որտեղ նկատել է, որ ավտոմեքենայից անհայտացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի սեփականության վկայականը, բանկային քարտերը և 500 ԱՄՆ դոլար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, քանի որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական տարածքում, Արտաշատի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

 shamshyan.com