Ճապոնիայում 113 տարեկանում մահացել է Երկրի ամենածեր տղամարդը:

Նշվում է, որ նա հյուսիսային ճապոնական Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական է:

Հստակեցվում է, որ նա կյանքից հեռացել է Ասերո ավանի իր տանը:

Նոնական սիրում էր կարդալ թերթեր, դիտել մենամարտեր, ինչպես նաև թուլություն ուներ քաղցրի հանդեպ: