Օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժի են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու:

Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ:

Փաստի աթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ս. Սինղի մականունը «Սուկի» է, իսկ Ս. Կումարինը՝ «Ջոնի»: