»»Ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Գյումրիում 20-ամյա ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը:

«Պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել հանցակազմի բացակայության հիմքով, նրան մեղսագրվող  արարքը չի հիմնավորվել, քանի որ բացի տուժողի ցուցմունքներից, որեւէ այլ ապացույց չի եղել»,- ասաց փաստաբան Էդգար Թումասյանը:

Նշենք, որ գյումրեցի երիտասարդի խափանման միջոցը երկու անգամ գրավով փոխվել է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու կասկածանքով կալանավորվել էր գյումրեցի 28-ամյա երիտասարդ: Նրա հարազատներն ու հարևանները բողոքի ցույց էին արել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, փակել Հաղթանակի պողոտան պահանջել են փոխել կասկածյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանվել է երկու ամսով, ազատ արձակել նրան:

2019-01-19T23:44:31+00:00January 19 23:30|Իրավական|0 Comments