»»»Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ

Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ

Տնային տնտեսուհիների, խոհարարների մեծ մասը հավի մսով ուտեստներ պատրաստելուց առաջ լվանում են այն։ Սակայն մասնագետները պնդում են, որ հավի միսը պետք չէ լվանալ, ավելին՝ լվանալով դուք ավելի շատ բակտերիաների եք առնչվում։

The New York Times-ի հետ զրույցում սննդի անվտանգության մասնագետ Մարիաննա Գրեյվլին (Marianne Gravely) նշել է, որ իրենք դեռ 1990 թվականից պնդում են, որ պետք չէ լվանալ հավի միսը՝ այն օգտագործելուց առաջ։

«Հավի միսը լվանալիս շատ բակտերիաներ չեն կորչի, ընդհակառակը, դրանք տարածվում են ձեռքերին, սեղանին, հագուստին, մոտակայում գտնվող սպասքին եւ ուտելիքին։ Այսինքն, հավը լվանալիս ավելի շատ վնաս եք ունենում, քան եթե չլվանաք։ Ավելի լավ է այն եփելիս ուշադիր լինել»,- ասել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի սննդի անվտանգության մասնագետ Բենջամին Չապմենը (Benjamin Chapman)։

Նշվում է, որ եթե ցանկանում եք ազատվել հավի մսի վրա առկա բակտերիաներից, ապա պետք է այն եփել առնվազն 165 աստիճան տաքությունով։

Բացի այդ, նախքան եփելը հավի հում միսը պետք է պահել առանձին, իսկ երբ այն կտրատում եք, այլ տախտակ ու դանակ օգտագործեք, նույն դանակով մի կտրատեք հավի միսն ու մյուս մթերքը։ Իսկ ավարտելուց հետո պետք է տաք ջրով լվանալ ամբողջ սպասքը, որոնք օգտագործել եք՝ հավի միս պատրաստելիս։ Բացի այդ, պատրաստելուց թե առաջ, թե հետո պետք է առնվազն 20 վայրկյան տաք ջրով եւ օճառով լվանալ ձեռքերը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես բոլոր տեսակի մթերքը լվանալիս ոչ մի մաքրող միջոց չօգտագործել, մթերքը լվանալ միայն սառը, հոսող ջրով։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

2019-01-19T22:25:56+04:00January 19 22:10|Ժամանց|Comments Off on Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ