»»Մուշի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված բեռնատար

Մուշի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բարձված բեռնատար

Հունվարի 18-ին, ժամը 11.04-ին, ոստիկանության Մուշի բաժնի ՊՊԾ ծառայողները Մարմարաշենի խճուղում նկատել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատար՝ բարձված փայտանյութով:

Զննությամբ հայտնաբերվել է շուրջ 8.7 խ/մ վառելափայտ, որի ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

2019-01-19T21:01:04+00:00January 19 21:01|Հասարակություն|0 Comments