Հունվարի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվել է 400 հակ կուտակած անասնակեր, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի վերջնամասում գտնվող հողատարածքում՝ 3000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: