Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր եւ ուռենու հատված ճյուղ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11.20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ հունվարի 14-ին ծառերն ապօրինի հատել է ինքը՝ իր բենզասղոցով, «ՈւԱԶ-469» ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ եւ վաճառել անծանոթի:

Մարզպետ Բ.-ն ոստիկաններին ներկայացրել է բենզասղոցը:

Քննությունը շարունակվում է: