»»»Գորիսի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Գորիսի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Հունվարի 18-ին, ժամը 13:10-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս Վերիշեն գյուղի 7-րդ փողոցից բաժին է բերման ենթարկվել 47-ամյա Սերոբ Մ.-ն:

Նրա մոտ եղել է «ԻԺԿ-17», 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան եւ 1 հատ որսած նապաստակ:

Պարզվել է, որ Սերոբ Մ.-ն նշված հրացանով նապաստակը որսացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «Սանդի ձոր» կոչվող տարածքից եւ չունի որսի համապատասխան թույլտվություն:

Սերոբ Մ.-ից ոստիկանները բացատրություն են վերցրել:

Նախապատրաստվում են նյութեր:

2019-01-19T23:07:10+04:00January 19 22:49|Պատահարներ|0 Comments