»»Գեղասահքի չեմպիոնն ինքնասպան է եղել

Գեղասահքի չեմպիոնն ինքնասպան է եղել

34 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գեղասահորդ Ջոն Քաֆլինը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Գեղասահքի ասոցիացիան։

«Մենք ցնցված ենք Ջոնի մահվան մասին լուրից։ Մենք խորապես ցավակցում ենք նրա հորը՝ Մայքին, քրոջը՝ Անջելային և նրա ընտանիքի մյուս անդամներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մարզիկի քույրը իր ֆեյսբուքում գրել է, որ Քաֆլինը ինքնասպան է եղել։ «Իմ հրաշալի, ուժեղ և զարմանալի եղբայրը ինքնասպան է եղել այսօր։ Ես խոսքեր չունեմ։ Ես քեզ սիրում եմ, Ջոն»,- խոստովանել է Անջելան։

Image result for Американский фигурист Джон Кафлин

2019-01-19T23:31:42+00:00January 19 23:14|Սպորտ|0 Comments