Տավուշի մարզի Բարեկամավան համայնքում հունվարի 16-ին ականի պայթյունի վիրավորված Արման Միքայելյանի վիճակը բավարար է, նա դեղորայքային բուժում է ստանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բժիշկ Դանիել Ամիրաղյանը:

«Կատարվել է աջ ոտնաթաթի ամպուտացիա, նա նաեւ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ է ստացել, հիմա կյանքին վտանգ չի սպառնում, նա շարունակում է բուժումը հիվանդանացում»,– ասաց Ամիրաղյանը՝ նշելով, որ դեռ պարզ չէ, թե ինչքան կշարունակի բուժումը։

Ավելի վաղ հայտնել էինք,որ հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։