Երևանի քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի օնլայն հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Արդեն փետրվարի 1-ից հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Տարվա ընթացքում՝ 1000: Երևանի քաղաքային իշխանության օրակարգում մանկապարտեզները վճարովի դարձնելու հարց չկա: Մանկապարտեզները անվճար դարձնելու՝ տարիներ առաջ կայացրած որոշումն իմ համոզմամբ ամենավնասակար բաներից էր, որ կարելի էր անել այս ոլորտի համար: Հարցը բազմաշերտ է: Մի օր առիթ կլինի խոսելու»,-նշված է գրառման մեջ: