Ռուսաստանցի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը կընդգրկվի Վարկային վարկանիշային վերլուծական գործակալության (AKRA) խորհրդի կազմում՝ կառավարման թիմի ամրապնդման նպատակով՝ գրում է kommersant.ru-ն։

Ռուբեն Վարդանյանին այդ խնդրանքով դիմել է գործակալությունը և արդեն ստացել է նրա համաձայնությունը։ Այժմ նրա որոշումը համապատասխան ընթացակարգով պետք է հավանության արժանացնեն գործակալության բաժնետերերը։

«Դա ինձ թույլ կտա ֆինանսական համակարգում իմ ողջ բազմամյա փորձը իրացնելու ինձ համար նոր իրավիճակում՝ վարկային վարկանիշի ոլորտում»,- իր որոշումը մեկնաբանել է գործարարը։