ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Այսօր՝ հունվարի 18–ին  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։