Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.

«Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ սույն թվականի հունվարի 19-ից սկսած Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 իրականացվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն»։