Հունվարի 17-ին, ժամը 14:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ ԱԻն հենակետի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Գորիսի առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը:

Փրկարարները Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ֆ.):

***

Հունվարի 17-ին, ժամը 04:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: