Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը՝ ժամը 18։00-ին, Գերագույն մարմնի նիստ կանի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Նիստը վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,- ասել է Թադևոսյանը։

Վերջինս օրակարգի մասին տեղեկություններ չի տվել՝ նկատելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմին անդամների առաջարկությունների հիման վրա։