Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երեւանում է: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում: Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և մի շարք ծրագրեր», – գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016թ.-ին և արտահանձնվել Ադրբեջանին՝ Արցախ այցելելու եւ ադրբեջանական իշխանություններին քննադատելու համար:

Ալեքսանդր Լապշինն իր ճանապարհորդությունների ընթացքում բազմիցս այցելել է Արցախ, Հայաստան և Ադրբեջան, արտահայտել իր դիրքորոշումն այդ երկրների պատմական, մշակութային հարցերի շուրջ