Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դավոս։

«Նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-25-ը տեղի ունենալիք միջազգային տնտեսական համաժողովին»,- հայտնեցին Կառավարությունից։

Նշենք, որ համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»: