Այդ տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի: Ստահոդ լուրեր են,-Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի օգնականը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ դեկտեմբերի 31-ին Սեյրան Սարոյանը և Մանվել Գրիգորյանը միասին են տոնել Ամանորը՝ ավելացնելով.

«Գեներալ Սեյրան Սարոյանը նոյեմբերի 18-ից երկրում չէ: Այս ամբողջ ընթացքում Սեյրան Սարոյանը ո՛չ տեսել, ո՛չ էլ զրուցել է Մանվել Գրիգորյանի հետ»: