»»ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից

ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից

Պետական եկամուտների կոմիտեում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակիցի կարողությունները», – ասաց Անանյանը։

Նա նշեց, որ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։

«Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի լավագույնի միջև», – ասաց Անանյանը։

2019-01-16T15:37:30+04:00January 16 15:37|Տնտեսություն|0 Comments