»»»Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել երեք ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 15:43-ին տեղեկություն է ստացել, որ Մարմաշեն-Վահրամաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատիի մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1997 թ.), «Chevrolet Niva» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Թ.-ն (ծնված 1964 թ.), «ՎԱԶ-2121» և «Mitsubishi Pajero» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա. Վ.-ինը՝ ծանր, իսկ Մ. Թ.-ն հետազոտվելուց հետո դուրս է գրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

2019-01-15T21:22:04+00:00January 15 21:03|Պատահարներ|0 Comments