»»Կատարվել է զգալի չափերի գողություն. չորս բնակիչների մեղադրանք է առաջադրվել

Կատարվել է զգալի չափերի գողություն. չորս բնակիչների մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:

Նախնական քննությամբ՝ 2019 թվականի  հունվարի 11-ին ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Ա.Մարտիրոսյանը: Վերջինս և բնակարանի սեփականատերը ճանաչվել են տուժող:

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց  ինքնության վերաբերյալ:

Հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Վանաձոր քաղաքի չորս բնակիչներ՝ ծնված 1993, 1992, 1995, 1991 թվականներին: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:

2019 թվականի հունվարի 13-ին ո­րո­շում­ներ են կա­յաց­վել՝ Վանաձոր քաղաքի 1991, 1993 և 1995 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք  առաջադրելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի 1.1 կե­տով, իսկ 1992 թվականին ծնված բնակչին` 38-34-177-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի 1.1 կետով:

Քննիչը 2019 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին՝ ժա­մը 12: 52-ին, միջնորդություն է ներկայացրել Լո­ռու մար­զի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­տա­րան՝ մե­ղադր­յալ­ների նկատ­մամբ որ­պես խափանման մի­ջոց կա­լա­նա­վո­րու­մը կի­րա­ռե­լու վե­րա­բեր­յալ:

2019 թվա­կա­նի հուն­վա­րի 14-ին Լո­ռու մար­զի ընդ­հա­նուր ի­րա­վա­սութ­յան դա­տա­րա­նը բավարա­րել է 1995 թվականին ծնված  բնակչի նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց կալանավորու­մը կի­րա­ռե­լու վե­րա­բեր­յալ միջ­նոր­դութ­յուն­ը: Նույն օրը դատարանը քննել է նաև Լոռու մարզի`1992 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և բավարարել:

Մինչ վերջինիս խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելը և խորհրդակցական սենյակ հեռանալը, նկատի ունենալով, որ ձերբակալման օրենքով սահմանված 72 ժամը լրացել է, մյուս երկու մեղադրյալներին դատավորն ազատ է արձակել և հեռացել խորհրդակցական սենյակ: Մինչ դատավորի` խորհրդակցական սենյակից վերադառնալը վերոհիշյալ երկու անձինք դիմել են փախուստի:

Նա­խաքն­նութ­յան ըն­թաց­քում կա­տար­վել են տու­ժո­ղի, մե­ղադր­յալ­նե­րի, մի շարք վկա­նե­րի հար­ցաքն­նութ­յուն­ներ, դեպ­քի վայ­րի, փաս­տաթղ­թե­րի զննութ­յուն­ներ, անձ­նա­կան, բնակարան­նե­րի, ավ­տո­մե­քե­նա­յի խու­զար­կութ­յուն­ներ, հե­տա­զոտ­ման հա­մար ստաց­վել են նմուշ­ներ, նշա­նակ­վել են դա­տաբժշ­կա­կան, դա­տա­մատ­նադ­րոշ­մա­յին, հա­մա­լիր դատահետքա­բա­նա­կան և դա­տան­յու­թա­գի­տա­կան փոր­ձաքն­նութ­յուն­ներ, ինչ­պես նաև՝ քննչա­կան ու դա­տա­վա­րա­կան այլ գոր­ծո­ղութ­յուն­ներ:

Նախաքննությունը շարունակվում է:

2019-01-15T22:36:21+00:00January 15 22:48|Իրավական|0 Comments