»»»Ինչով է վտանգավոր գրիպով հիվանդանալը հղի կնոջ համար

Ինչով է վտանգավոր գրիպով հիվանդանալը հղի կնոջ համար

Հղի կանայք, ովքեր գրիպով են վարակվում, ավելի հաճախ են բախվում դրա հետեւանքով առաջացած բարդություններին, քան մյուս հղիները:

Medical Express-ի փոխանցմամբ՝ գիտնականներն ուսումնասիրել են հղի կանանց, որոնցից 1451-ը՝ առանց գրիպի, իսկ 490-ը՝ գրիպով վարակված:

Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում H1N1 ենթատեսակի գրիպով են վարակվել եւ հիվանդանոցում հայտնվել, ավելի հաճախ են երեխաներին լույս աշխարհ բերել ժամանակից շուտ, երեխաները ծնվել են ցածր քաշով: Այն կանայք, ովքեր գրիպով վարակվել են, սակայն թեթեւ են տարել այն, հիվանդանոցում չեն հայտնվել, ավելի քիչ են բախվել այդ խնդիրներին:

Մասնագետները նշում են, որ այս առումով անչափ կարեւոր է հղիների համար գրիպի դեմ պատվաստումը:

Աղբյուր՝ Բուժ ինֆո

2019-01-15T23:56:39+04:00January 15 23:57|Ժամանց|0 Comments