»»»Ավտովթար Վանաձորում. «Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար Վանաձորում. «Վանաձոր Քիմպրոմ»-ի հերթափոխի պետը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Նվեր Դալլաքյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի LM 611 ML համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Ուսանողական 2 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Դալլաքյանն աշխատում է «Վանաձոր Քիմպրոմ» -ում՝ որպես հերթափոխի պետ:

2019-01-15T23:44:23+00:00January 15 23:44|Պատահարներ|0 Comments