»»Ոստիկանության զորքերի հերթափոխը մարտական հերթապահության է մեկնել Տավուշ

Ոստիկանության զորքերի հերթափոխը մարտական հերթապահության է մեկնել Տավուշ

Ոստիկանության զորքերի 1033 զորքերի ծառայողները մեկնել են Տավուշ՝ իրականացնելու մարտական հերթապահություն:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես այսպիսի ամեն արարողության, այս անգամ էլ նրանց դիրքեր էր ճանապարհելու եկել ՀՀոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա դիմելով դիրքապահ ոստիկաններին՝ շնորհակալություն հայտնեց դժվարին ու հայրենանվեր ծառայության համար ու մաղթեց խաղաղ երկինք:

Սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերն ու աղոթեցին:

Շարային քայլով, հպարտ ու ամուր կեցվածքով ոստիկանները մեկնեցին սահման:
Հաջորդ օրը նույն դիրքերից մարտական խնդիրը կատարած վերադարձան ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տոներին նրանք անսասան են պահել պետական սահմանի դիրքերը, իսկ նրանց գործընկերները երկրի ներսում պահպանել են հասարակական կարգը. «Ձերձեր գործընկերների ու մերզինվորների շնորհիվ էոր խաղաղություն էտիրում ՀայաստանումԴուք դա պարտադրումեք թշնամուն»,- ասաց ոստիկանության պետը:

Ծառայությանը աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվեց շնորհակալություն:

Ոստիկանները մի քանի օր կվայելեն վաստակած հանգիստն ու կրկին կանցնեն ծառայության»:

2019-01-14T20:10:52+00:00January 14 20:10|Հասարակություն|0 Comments