Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ «Բոինգ 707» օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար: