Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են.

Հարգելի քաղաքացիներ,
Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի թվով 28 փողոցներում (ընդհանուր երկարությունը 39 կմ )՝
•առկա էներգատար լուսատուները փոխարինել թվով 2255 էներգախնայող LED տիպի լուսատուներով,
•փոխել/ամրացնել լուսավորության հենասյուները՝ 1226 հատ նոր, 871 հատ՝ գոյություն ունեցողի վերականգնում,
•փոխել/տեղադրել լուսավորության հենասյուների բարձակները՝ 2233 հատ լուսավորության, 986 հատ՝ տրոլեյբուսի բարձակ,
•տեղադրել ստորգետնյա հաղորդուղիներ՝ պլաստիկ խողողովակաշարերով,
•տեղադրել լուսավորության համակարգի նոր մալուխներ՝ ստորգետնյա հաղորդուղիներում,
•առկա վերգետնյա այլ նշանակության մալուխներն անցկացնել ստորգետնյա հաղորդուղիներով,
•ներդնել լուսավորության ցանցի կառավարման համակարգ:

Ստորև ներկայացնում ենք Երևանի այն փողոցները, որոնցում կտեղադրվեն հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ.
1. Սայաթ Նովա
2. Մ. Բաղրամյան պող.
3. Կոմիտասի պող.
4. Միասնիկյան պող.
5. Աճառյան պող.
6. Մոսկովյան փող.
7. Սարյան փող.
8. Իսահակյան փող.
9. Խանջյան փող.
10. Հերացի փող.
11. Չարենց փող.
12. Ամիրյան փող.
13. Վարդանանց փող.
14. Պարոնյան-Պռոշյան փող.
15. Դեմիրչյան փող.
16. Ալ. Մանուկյան փող.
17. Թումանյան փող.
18. Տ. Մեծ պող. (Մելիք Ադամյան)
19. Նալբանդյան փող.
20. Գ. Լուսավորիչ փող.
21. Տերյան փող.
22. Ագաթանգեղոս փող.
23. Աբովյան փող.
24. Կասյան փող.
25. Հանրապետության փող.
26. Արգիշտի փող.
27. Վ. Սարգսյան-Իտալական-Բեյրութ փող.
28. Խորենացի փող.