», Պատահարներ»Բաքվում ոստիկանները տղամարդուն ինքնահրկիզման են հասցրել

Բաքվում ոստիկանները տղամարդուն ինքնահրկիզման են հասցրել

Բաքվում տղամարդը ոստիկանության բաժանմունքի առջեւ ինքնահրկիզման ցուցադրական գործողություն է իրականացրել:

haqqin.az-ը,  սոցցանցերի օգտատերերին հղում անելով նշում է, որ նա փախստական Թարլան Իսլամովն է: Նշվում է, որ նման հուսահատ քայլի գնալուց առաջ տղամարդը վիճել է ոստիկանության աշխատակցի հետ: Տարբեր աստիճանի այրվածքներով Թարլան Իսլամովը տեղափոխվել է հիվանդանոց, տղամարդը կոմայի մեջ է գտնվում:

Տուժածի հարազատների տվյալներով՝ Թարլան Իսլամովը դիմել է ոստիկանություն հայտնելով, որ սրճարաններից մեկում նրա հեռախոսը գողացել են: Սրճարանի սեփականատերը ենթադրաբար նույնպես ոստիկանության աշխատակից է: Տուժածի բողոքը սակայն չեն քննել, ինչի պատճառով նա գնացել է ոստիկանության բաժանմունք եւ ասել, որ կհրկիզի իրեն, եթե նրա խնդրով չզբաղվեն: Այն բանից հետո, երբ նրա պահանջներն անտեսվել են, տղամարդն իր վրա բենզին է լցրել եւ այրել իրեն:

2019-01-14T20:44:23+04:00January 14 20:44|Աշխարհ, Պատահարներ|0 Comments