»»»5 խնդիր, որոնք առաջանում են աչքերի հետ ձմռանը

5 խնդիր, որոնք առաջանում են աչքերի հետ ձմռանը

Ձմռանը մարդիկ հաճախ աչքերի հետ խնդիրներ են ունենում: Ահա թե որոնք են պատճառները:

Ձյուն՝ ձմռանը արեւի շողերը ձնից են արտացոլվում, ինչը մեր տեսողության համար ավելի վառ կարող է լինել, քան ամռանը արեւը: Դրա հետեւանքով աչքերը սկսում են վատ տեսնել, մարդիկ չեն կարողանում բացել աչքերը: Այդ պատճառով ձմռանը՝ արեւոտ օրերին, անհրաժեշտ է արեւային ակնոց կրել:

Արցունքահոսութուն՝ ձմռան ցրտին աչքերը հաճախ են արցունքոտվում՝ դրան հանգեցնում են արցունքածորանների սպազմերը, ալերգիան ցրտից կամ աչքերի զգայունությունը: Եթե ձմռանը նման խնդիր եք ունենում, ավելի լավ է ինքնաբուժությամբ չզբաղվել եւ դիմել բժշկի: Առաջին հերթին պետք է պարզել դրա կոնկրետ պատճառը, այնուհետեւ միայն բուժում անցնել:

Չորություն՝ ձմռանը աչքերը շատ են տուժում օդի պատճառով, հատկապես՝ փակ տարածքում, երբ ջեռուցման հետեւանքով խոնավությունը կտրուկ նվազում է: Հատկապես տուժում են նրանք, ովքեր աշխատում են փակ տարածքում եւ համակարգչի դիմաց: Այս խնդրից խուսափելու համար պետք է խոնավեցնել օդը եւ շատ ջուր խմել:

Բնական լույսի պակաս՝ ձմռանը նույնիսկ ցերեկը հաճախ բնական լույսի պակաս է զգացվում, ինչը ավելի է ծանրաբեռնում աչքերը եւ խնդիրների հանգեցնում:

Մեքենա վարել՝ ձմռանը մեքենա վարելիս աչքերն ավելի հաճախ են հոգնում, ինչի հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Եթե նկատել եք, որ մեքենա վարելիս լավ չեք տեսնում, աչքերում ցավ եք զգում, անպայման դիմեք բժշկի:

Աղբյուր՝ Բուժ ինֆո

2019-01-12T22:32:57+04:00January 12 22:37|Ժամանց|0 Comments