Ամենագլխավոր ճշմարտությունը այն մարդկանց մասին, ովքեր ֆիլմ դիտելիս լաց են լինում(եթե միայն դուք հղի չեք և հորմոնալ ներգործություն չկա), այն է, որ նրանք կարեկցելու բարձր զգացումով մարդիկ են:

Իսկ դա իսկապես մարդու յուրահատուկ տեսակ է, երբ կարողանում է ցավակցել:

Մինչդեռ այսօր այնքան շատ են նացիզիզմով տառապող մարդիկ և սոցիոպատերը, որոնց միանգամայն խորթ է ապրումակցելը: Նրանք երբեք իրենց մյուսների տեղը չեն դնում և դա իրենց հաստատ ավելի լավը չի դարձնում:

Նրանք ունակ չեն զգալ այն, ինչ զգում են մյուսները և անգամ չեն էլ փորձում դա անել:

Ամեն դեպքում ուրիշի զգացմունքների համար մտատանջվելու  համար մեծ ուժ է պահանջվում:

Որոշ մարդկանց հետ կյանքը շատ դաժան է վարվում, և եթե դուք կարողանում եք ձեզ  դնել ուրիշի տեղը, զգալ այն ցավը, որ նա զգում է, ապա այդ ունակությունը շատ բան է պատմում ձեր մասին:

Նշանակում է՝ դուք բավականաչափ ուժեղ եք, որ կարողանում եք կրել այդ ցավը: Դուք բավականաչափ ուժեղ եք, որ ուրիշների համար էլ ուժեղ լինեք:

Դուք ուժեղ եք այն առումով, որ հասկանում եք, թե ինչ է կատարվում այդ մարդու հետ, ինչ է նա զգում:

Ուրիշի ցավն ապրելու ունակությունը թուլություն չէ, եթե անգամ խոսքը գնում է ֆիլմի գլխավոր հերոսի մասին:

Սա ցույց է տալիս, որ դուք  սիրտ ունեք և ձեր սիրտը կարող է  մղկտալ նաև ուրիշի ցավի համար:

Թեպետ ֆիլմի վերջում սիրտն արդեն տեղն է ընկնում:

Նման արագ «ապաքինումը» խոսում է նրա մասին, որ դուք  բավականաչափ ուժեղ եք, որպեսզի կրկին «վեր կենաք և քայլեք» և որ բավականաչափ խելացի եք՝ հեքիաթն իրականությունից տարբերելու համար:

Նյութի աղբյուր՝ Հայ Ինֆո