», Տեսանյութեր»Լարված իրավիճակ Երևան-Էջմիածին մայրուղու վրա (տեսանյութ)

Լարված իրավիճակ Երևան-Էջմիածին մայրուղու վրա (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիա իրականացնողները շարունակում են ճանապարհը փակ պահել։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ պարբերաբար ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունենում։

Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ցուցարարները վանկարկում են՝ «ոստիկանը մերն է», այնուհետև բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները հորդորում են ոստիկաններին չհարվածել իրենց։
Ոստիկանություն-ցուցարարներ հրմշտոցի ժամանակ ցուցարարները ձեռքները վերև բարձրացրին՝ ի նշան համերաշխության։ Դեռևս Երևան-Էջմիածին ճանապարհին լարված իրավիճակ է։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։