Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպեց Արտերկրում ֆրանսիացիների միության (Union des Français de l’étranger) Կալիֆորնիայի մասնաճյուղի նախագահ Սինտիա Հաճար-Քազանջյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսության և Արտասահմանում ֆրանսիացիների միության միջև գործակցության հաստատման և զարգացման հարցեր: Երկուստեք կարևորվեց Կալիֆորնիայի ֆրանսախոս համայնքների շրջանում հայության դերը, հայ համայնքի հետ սերտ կապերի հաստատումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Փետրվարի 20-ին Արտերկրում ֆրանսիացիների միությունը Լոս Անջելեսում Ֆրանսիայի, Լիբանանի, Բելգիայի և Հայաստանի գլխավոր հյուպատոսությունների հովանու ներքո կազմակերպելու է համերգ՝ հայտնի հայազգի երաժիշտների մասնակցությամբ: Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո սա ֆրանսախոս համայնքի հետ գործակցության կարևոր քայլերից մեկը կլինի: