», Տեսանյութեր»«Թողեք աշխատենք»․ բողոքի ակցիա ԱՆ շենքի դիմաց (տեսանյութ)

«Թողեք աշխատենք»․ բողոքի ակցիա ԱՆ շենքի դիմաց (տեսանյութ)

մի խումբ երիտասարդներ բողոքի ակցա են սկսել  Առողջապահության նախարարության  շենքի դիմաց՝ պահանջելով ետ կանչել  օրենքի նոր նախագիծը, որով նախատեսվում է հասարակական բոլոր վայրերում արգելել ծխելը: Նախաձեռնության անդամներին ձեռքին պաստառներ  կան՝ վրան գրված. «Թողեք աշխատենք», «Չեմ ուզում արտագաղթել», «Չեմ ուզում կորցնել աշխատանքս» և այլն:

Լրագրողների  հետ զրույցում  նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց պահանջն ու այն մանրամասները, որոնք կապված են օրենքի  նոր նախագծի հետ:

«Մենք ներկայացնում ենք   նարգիլե ծխելու  մասնագիտացված վայրերը, որը այս մի տարվա մեջ է զարգացում ապրել և որում մեծ ներդրումներ են արվել: Մենք դեմ ենք հասարակական վայրերում ծխախոտ ծխելուն: Օրենքը քննարկվել է առանց մասնավոր սեկտորի, բայց նաարարությունը հակառակն է ասում: Մենք պահանջում ենք, որպեսզի նախագիծը հետ կանչվի, վերանայվի քննարկվի, մեզ տան ստանդարտներ  և ժամանակ, որպեսզի մենք այդ վայրերը համաատասխանեցնենք այդ  ստանդարտներին և շարունակենք աշխատել և չկրճատվեն այդքան աշխատատեղեր, այդքան հարկ բյուջեից չկրճատվի»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց են միացել նաև  Ռեստորանների միությունը:

Բողոքի մասնակիցները նշեցին, որ առայժմ խաղաղ ճանապարհով են փորձում հարցին լուծում տալ, սակայն կան կազմակերպություններ որոնց հետ քննարկումներ են եղել, այդ թվում ՝տուրիզմը համակարգող հկ-ների հետ, որոնք նույնպես կմիանան ակցիային:

Նրանք նշեցին նաև, որ  նարգիլեն վնասակար չէ առողջությանը և  այն արգելելու դեպքում ՝մոտ  1000 մարդ  կդառնա գործազուրկ: