ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ:

Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում, եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք:

Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»,- գրել է Փաշինյանը: