Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում։

2.2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ կրճատում։

3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան։

4.ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ։

5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում։

Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր…

Վարչապետի պաշտոնակատարն այս ամենը պարտություն չի համարում։

Փաստորեն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում»,-գրել է Էդուարդ Շարմազանովը: