Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան «Սիբուսավա եւ Քո.» ընկերության գլխավոր տնօրեն Կեն Սիբուսավային այցելել են Տոկիոյի նրա գրասենյակում:

Ճապոնիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ պարոն Կենը «ճապոնական կապիտալիզմի հոր»՝ Էյիտի Սիբուսավայի անմիջական ժառանգորդն է, որը 100 տարի առաջ նաեւ ղեկավարել է «Ճապոնիայի օգնության հայկական կեմիտեն»: Կեն Սիբուսավայի հետ զրույցի կենտրոնում է եղել հայ-ճապոնական տնտեսական եւ գործնական հարաբերությունների զարգացման հարցը: