ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել Է Չինաստան: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնին:
Նրա տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը կշարունակվի մինչեւ հունվարի 10-ը:

Իր հերթին Kyodo գործակալությունը նշում Է, որ այդ այցի ընթացքում սպասվում Է Կիմ Չեն Ունի եւ Սի Ցզինպինի անձնական հանդիպումը:
Չինաստան ԿԺԴՀ-ի ղեկավարի՝ անցյալ տարվա գարնանից ի վեր արդեն չորրորդ ուղեւորության հաստատումը, ինչպես հարտնել Է Yonhap գործակալությունը, հայտնվել Է այն մասին հաղորդագրությունից հետո, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյային փոխադրող գնացքը հունվարի 7-ին հատել Է Չինաստանի հետ սահմանը:
Ինչպես հունվարի 8-ին հայտնել ժողովրդական հանրապետության կենտրոնական թերթը՝ Nodong Sinmun-ը, Կիմ Չեն Ունին Չինաստան ուղեւորության ընթացքում ուղեկցում են Կորեայի աշխատանքային կուսակցության Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: