Հունվարի 7-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Թումանյան փողոցի 1-ին շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Ա. և 2 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 7-ին, ժամը 14:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Հուշարձան կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Lexus» մակնիշի (վարորդը՝ Գ. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 7-ին, ժամը 04:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Արջանոց» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Թ.):

***

Հունվարի 7-ին, ժամը 02:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղին հարակից անտառի մոտակայքում «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս.) :

***

Հունվարի 7-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան «Ջերմուկ» գործարանի մոտակայքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Գործարանային փողոցի սկզբնամասում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 7-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Golden Palace» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ.):