Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության աղմկահարույց դեպքին անդրադարձել է Ղազախական БАСЕ հեռուստաալիքը՝ հայտնելով ուշագրավ մանրամասներ ու սենսացիոն բացահայտում անելով:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու դանակահարելով երիտասարդին սպանելուց հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։ Դրա մասին է վկայում նաև համապատասխան ֆոտոփաստը։

Աղմկոտ դանակահարության գործով 3 տղամարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւս մեկ երիտասարդ՝ կասկածյալ Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է, նրան եւս սպասվում է կալանավորում:

Մանրամասները՝ ղազախական հեռուստաալիքի տեսանյութում.