Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է: Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը:

Դեկտեմբերին Սալահը դարձել է 6 գոլի հեղինակ ու օգնել է իր թիմին հաղթել բոլոր խաղերում: 26-ամյա խաղացողն այս պայքարում առաջ է անցել Էդեն Ազարից, Հարի Քեյնից, Ֆելիպե Անդերսոնից, Պոլ Պոգբայից, Մարկուս Ռեշֆորդից և Սոնից:

Այս մրցաշրջանում Սալահը մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: