Հունվարի 7-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին (մոտ 60 տարեկան տղամարդ) ընկել է Երևան քաղաքի Նոր Արեշի 50-րդ փողոցում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Ղ.-ին (ծնված 1958 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: