Հունվարի 5-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վարդենիս  ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: